ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայի հրապարակից գրպանահատ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Արաբկիր բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը: Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում էլ տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ռոստովի փողոցի բնակիչ Վիգեն Միքայելյանը:

Դեկտեմբերի 27-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, կասկածյալը Ֆրանսիայի հրպարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս