Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը:

Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:




Լրահոս