Աստղերը հուշում են շատ շփվել մարդկանց հետ, բայց ոչ վերևից․ ինչ է սպասվում Արարատ Միրզոյանին 2019 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Արարատ Միրզոյան՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (այծ)- Այս համաստեղության տակ ծնվածների համար տարին գլխապտույտ հաջողություններով փակվեց: Շան տարվա առաջին կեսում միապաղաղ ու մշուշոտ ապագան երկրորդ կեսում մի պահ մթագնեց, այնուհետեւ՝ ճաղերից այս կողմ շողաց արևը: Երբեմն միամիտ արված գործողությունները ձեզ անպատկերացնելիորեն առաջ մղեցին: Հաջողությունները կշարունակվեն գրանցվել նաեւ 2019 թվականին:

Աստղերը հուշում են, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալու հեռանկարը ամենեւին էլ մշուշոտ չէ: Բայց ապագայի համար անհրաժեշտ է պլաններ մշակելիս ճիշտ շրջապատ ընտրել, խուսափել վեճերից: Ֆինանսական ոլորտում մի ապավինեք ինտուիցիային, գործեք մտածված եւ հավասարակշռված. հատկապես եթե թանկարժեք գնումներ կամ ներդրումներ պետք է կատարեք: Տնային գործերում, իհարկե, ստիպված կլինեք որոշակի պասիվություն դրսեւորել: Աստղերը հուշում են շատ շփվել մարդկանց հետ, բայց ոչ վերեւից:

Գուշակեց Նատալյա Պողոսյանը




Լրահոս