Աստղերը հուշում են հրաժեշտ տալ ժամանցին և աշխատել․ աստղագուշակ Հայկ Մարությանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Հայկ Մարության՝ Երեւանի քաղաքապետ (վիշապ)– Շան տարում սկսված այլոց ծաղրելու եւ ուրախացնելու կենսակերպը տարվա երկրորդ կեսում կտրուկ շրջադարձ ունեցավ: Մի քանի խրոխտ ելույթ, նախկինում պայքարների մասնակցության մի քանի կադրեր եւ ընկերների կյանքի նպատակը ոտնակոխ անելով գլխապտույտ հաջողությունը թակեց ձեր դուռը: Պատասխանատվության ահռելի չափաբաժինն, իհարկե, փոխել է ձեզ:

Առաջվա պես երազկոտ չեք եւ ամեն ինչ հեշտ չի թվում այլեւս: Աստղերը հուշում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ինքնակրթությանը, հրաժեշտ տալ ժամանցին եւ 24 ժամ շարունակ աշխատել: Մերժելու արվեստը ձեզ շատ կօգնի աշխատանքում, բայց մարդկային հարաբերությունները ոտնակոխ անելու գործելաոճը կարող է անցանկալի հետեւանքների առաջ կանգնեցնել: Չսխալվելը կյանքի գերագույն պահանջն է ձեզանից:




Լրահոս