Ձեր և Ձեր շրջապատի անպատժելիության օրերն ավարտված են. աստղագուշակ Գալուստ Սահակյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Գալուստ Սահակյան ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր (առնետ)- Տարին արագ եւ դինամիկ տեմպերով անցավ: Զվարչալի մտքեր արտաբերելու կարիք այլեւս չեք ունենա: Ընդհակառակը: Սթրեսից խուսափելու համար ավելի շատ հանգստացեք: Մի զսպեք զայրույթն ու գրգռվածությունը: Մի չարացեք մարդկանց դեմ:

Վերադարձ անցյալին այլեւս չի լինելու: Հիշեք՝ այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Ձեր եւ Ձեր շրջապատի անպատժելիության օրերն ավարտված են: Աստղերը հուշում են ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ: Շարունակեք կենացներ խմել. Կյանքի իմաստն այլեւ միայն կենացների մեջ է:

Գուշակեց Նատալյա Պողոսյանը




Լրահոս