ՖՈՏՈ․ 22-ամյա երիտասարդը դանակի մի քանի հարվածներով սպանել է 52-ամյա հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետ Ա. Գևորգյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Կավեյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։




Լրահոս