Թունավորում Ներքին Գետաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին, ժամը 05.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Ելենա Գ.-ն, 2004 թ. ծնված Լիանա Գ.-ն, 2009 թ. ծնված Գոռ Գ.-ն, 1964 թ. ծնված Գայանե Ն.-ն և 1985 թ. ծնված Արմինե Ն.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 04.40-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս