«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերին «կարմիրները» Պրեմիեր լիգայում անցկացրած 7 խաղում 7 հաղթանակ է տոնել՝ խփած և բաց թողած գոլերի 17-2 հարաբերակցությամբ:
Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, ով մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: