Բրայթոնի դեմ խաղն օպերա չէր, բայց լավ երգ էր. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ հանդիպման (1:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Կարծում եմ՝ իմ թիմը շատ հասուն խաղ ցուցադրեց: Ուրախ եմ, քանի որ դա մեզ համար նոր որակ է, որն անհրաժեշտ է պահպանել: Նման ֆուտբոլը չի կարելի համեմատել օպերայի հետ, սակայն սա լավ երգ էր:

Մեր խաղը վատը չէր: Այո, ընթացիկ մրցաշրջանում սա մեր լավագույն հանդիպումը չէր, սակայն հասունության և զգոնության տեսանկյունից լավագույնն էր: Դա շատ կարևոր է: Լավ խաղով յուրաքանչյուրն էր կարող է հաղթել, իսկ վատ օրերին ոչ բոլոր թիմերին է հաջողվում հաղթանակի հասնել:

Այսօր շատ վատ օր չէր, բայց մեզ համար հեշտ չէր, քանի որ «Բրայթոնը» հիանալի էր խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:




Լրահոս