ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ուլիս ֆուտբոլային ակումբ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:
Տեղեկացնենք, որ նշված ընկերությունը սնանկ է ճանաչվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա մայիսի 24-ի վճռով: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի 26-ին դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ուլիս ֆուտբոլային ակումբ» ընկերության`սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ ընկերության սնանկության գործով կառավարիչը Կամո Հարոյանն է:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ ունի 500 հազար դրամի չափով պարտավորություն:
Հիշեցնենք, որ աշխատանքային գործունեությունը դադարեցրած ակումբը դեռեւս 2016 թվականին հայտնվեց սկանդալային պատմության մեջ: Այսպես, ակումբի մարզիչներն ու մի քանի ֆուտբոլիստներ մեղադրվեցին պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Պարզվեց, որ նրանք բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել էին 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովել խաղերի կանխատեսելի արդյունքները: