ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միջազգային պրակտիկայում ընդունված է պետության ուղղակի միջամտությունը գների կարգավորման հարցում»:Տիգրան Սարգսյան Խորը շունչ պետք է քաշենք` խոնարհաբար արժեւորելով միջազգային պրակտիկան գնահատելու մեր վարչապետի բարի կամքը: Եթե Տիգրան Սուրենիչը ժամանակին չտարվեր աշխարհի տնտեսություններով, մեր երկրում որեւէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ պետությունն էլ գնաճի դեմ պայքարելու գործում իր անելիքն ունի: Այդ մասին չէր իմանա նույնիսկ ինքը` Տիգրան Սարգսյանը:  Բայց դե եղածը եղած է, արդեն իմացել ենք: Եւ այսօր հավանաբար պարոն վարչապետին «հայկական աշխարհի» սինդրոմն է խանգարում պետության միջամտության գոնե հեռանկարների մասին մտածելու համար: Հայաստանը հո աշխարհի հետ չի՞ համեմատելու: Մենք ուրիշ ենք:




Լրահոս