ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխատե՛ք ոստիկանների հետ քիչ շփվել»:Ալիկ Սարգսյան «Aysor.am»Մեր ոստիկանապետը իսկապես իմաստուն մարդ է: Նույնիսկ այդ պաշտոնի համար չափից ավելի խաղաղասեր: Նա օր ու գիշեր մտածում է` ինչ անել` ոստիկաններին մարդկանցից հեռու պահելու համար: Եւ ահա «կանաչի ծախողների» եւ «Ժառանգության» պատգամավորների դեմ տեղի ունեցած ոստիկանական մեծ մարտից հետո Ալիկ Սերգեյիչը մեկ շաբաթ մտածեց ու գտավ ուսադիրավորների հարձակումներից խուսափելու ելքը: Պետք է չշփվել ոստիկանների հետ: Իհարկե, կարելի է, բայց մի նրբություն գլխավոր ոստիկանապետը մոռանում է. ոստիկանությունն է սիրում ժողովրդի հետ շփվել ու, ինչպես հաճախ ենք համոզվում, հնարավորինս նպատակայնորեն գործի դնելով վերջույթները:




Լրահոս