ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անիմաստ է, երբ ընդդիմությունը  իշխանությունից պահանջում է անել այն, ինչ վերջին 3 տարիներին իշխանությունն առանց այդ էլ անում է»:Լեռնիկ Ալեքսանյան «Հայոց աշխարհ»Դե իհարկե, իշխանությունն ամեն օր քաղբանտարկյալներին ազատ է արձակում, մարտի 1-ի գործով օր ու մեջ միջազգային անկախ հանձնաժողով է ստեղծում, առնվազն շաբաթը մեկ անգամ փոխհատուցում է մարտի 1-ի դաժանություններից տուժածներին, եւ արդեն մոտ 3 տարի է, ինչ բացվել է «Ա1+» հեռուստաընկերությունը, պարզապես միայն Լեռնիկ Ալեքսանյանի բնակարանում է «բռնում»: Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է, պարզապես ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, դուրս են գալիս փողոց եւ բղավում «Լեւոն նախագահ»: Բայց մենք հույս ունենք, որ առաջիկայում Ալեքսանյանի տեսողության եւ լսողության հետ եղած խնդիրները արագ կկարգավորվեն եւ նա կհասկանա, թե ինչ է կատարվում մեր երկրում:




Լրահոս