Հարց քաղաքացիներից` ներմուծման ժամանակ ապրանքի սկզբնական արժեքն ինչպես է որոշվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ներմուծման ժամանակ ապրանքի սկզբնական արժեքն ինչպես է որոշվում:

Գայանե Ֆեռոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 22.03.2010 թվականի «Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանման դրույթներով: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների եւ պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչեւ ՀՀ պետական սահմանը հատելը` ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին` (այլ ոչ թե ներմուծված ապրանքների` մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով, հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս