Անգլիայի Պրեմիեր Լիգայում մեկնարկեց 24-րդ տուրը:
Դրամատիկ պայքարում անցավ «Ման.Յունայթեդ»-«Բերնլի» հանդիպումը:Մանկունյանցիները մինչև հանդիպման 88-րդ րոպեն զիջում էին 2-0 հաշվով,սակայն Պոլ Պոգբայի և Նիլսոն Լինդելոֆի գոլերը Սուլշերի թիմին փրկեցին պարտությունից: «Բարնլիի» կազմում աչքի ընկան Բարնեսը և Վուդը:
Տուրի ամենախոշոր անակնկալը կայացավ Նյուքասլում:Առաջնության գլխավոր ֆավորիտներից`«Մանչեստեր Սիթին», 2-1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»: Մանչեստրցիների կազմում միակ գոլը խփեց Սերխիո Ագուերոն,իսկ «Նյուքասլից» նախ հաշիվը հավասարեցրեց Սալամոն Ռոնդոնը,հետո էլ հաղթակամ գոլը 11 մետրանոցից հեղինակեց Ռիչին:
Լոնդոնի «Արսենալն» էլ իր հերթին 2-1 հաշվով հաղթեց «Քարդիֆ»-ին:
Տանտերերի կազմում մեկական անգամ իրենց անունը լուսատախտակին վառեցին Օբամեյանգը և Լակազետը, իսկ հյուրեից գոլի հեղինակ դարձավ Նատանիել Մենդեզը: