«Մանչեստեր Սիթին» կզրկվի նաեւ 2013/14 մրցաշրջանի Անգլիայի չեմպիոնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է անգլիական Daily Mail-ը «Մանչեստեր Սիթին» կզրկվի 2013/14 մրցաշրջանում հաղթած Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսից: Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան քննարկում է այդ հարցը:

Հիշեցնենք, որ «Սիթին» 2012-16 թվականներին խախտել է ֆինանսական արդար խաղի կանոնները եւ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ 2 տարի ժամկետով հեռսցվել եվրագավաթներից:
Նշենք նաեւ, որ 2013/14 մրցաշրջանում մանչեստրյան ակումբը վաստակել էր 86 միավոր եւ 2 միավորով առաջ անցել «Լիվերպուլից»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս