ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.

1 րոպե = 2 ՄԲ

Փոխանակման համար պետք է սմարթֆոնից մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:

Ծանոթություններ

Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:

Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում:




Լրահոս