Հարց քաղաքացիներից` դրամարկղային գրքում սխալ մուտքագրման դեպքում հնարավո՞ր է ճշտում կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հետաքրքիր է իմանալ` դրամարկղային գրքում սխալ մուտքագրման դեպքում հնարավոր է արդյոք ճշտում կատարել, թե ոչ:

Հարություն Կարապետյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի N 1408-Ն որոշման 17-րդ կետով` արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ եւ առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը եւ կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի եւ գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը:

Նշենք նաեւ որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ եւ գանձապահի կողմից:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Տեղեկացնենք, որ դրամարկղային գործառնությունների հետ կապված սահմանափակումները տարածվում են ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս