Ապօրինի ծառահատման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները:

Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3.5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ` 2 մխ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, հանձնվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Կատարվում է քննություն:




Լրահոս