«Ճերմակ արջը» վերադառնում է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս շաբաթ կավարտի բուժման կուրսը ԱՄՆ-ում և կվերադառնա հայրենիք, այդ մասին տեղեկացրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Դեռևս հայտնի չէ՝ երբ «Ճերմակ արջը» կվերադառնա մարզումներին:

Հավաքականում չեն ցանկանում վտանգի տակ դնել ըմբիշի առողջությունը, քանի որ տարին նախաօլիմպիական է և շատ պատասխանատու:




Լրահոս