Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով՝ ընկերության սպասարկման կենտրոններում «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:
Առաջարկը գործում է մինչև ս.թ. փետրվարի 18-ը (ներառյալ):
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ:
Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում «Y» սակագնային պլանով
Ø Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
Ø 5 ԳԲ ինտերնետ
Ø 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ այլ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
Ø 10 000 րոպե ցանցի ներսում՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
Ø 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
50 ԳԲ ինտերնետ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *440# հրահանգը:
Ծանոթություններ
- «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
- Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ: