Վերականգնողական կենտրոնի զինվորներն Աշոտ Վանյանի շնորհիվ կարող են պատվերներ կատարել ԱՄՆ-ում և 300.000 դրամ աշխատավարձ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Վանյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շենքի շինարարության առաջին իսկ օրվանից, որդու եւ իր անձնակազմի հետ հանգստյան օրերին մասնակցել է շինարարական բոլոր աշխատանքներին: Ընտանիքի կողմից վերկանգնողական կենտրոնին նվիրաբերել է աղի քարանձավի կլինիկան՝ շնչառական եւ մաշկային հիվանդությունների բուժման համար:
Այդ վերականգնողական բուժումը զինվորներին խիստ անհրաժեշտ էր, քանի որ մարտի դաշտում ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, պառկած ժամանակ շնչառական՝ թոքերի, բրոնխների եւ մաշկային լուրջ խնդիրներ ունեին:

Վերականգնողական կենտրոնում բուժում անցնող զինվորների համար Աշոտ Վանյանն ԱՄՆ-ում գտնվող իր ընկերների հետ հիմնել են համակարգչային դասընթացների կենտրոն եւ հաշմանդամություն ունեցող զինվորներին դասընթացն ավարտելուց հետո տրվելու է աշխատանք եւ տղաները հնարավորություն են ունենալու տնից պատվերներ կատարել ԱՄՆ-ում գտնվող ընկերությունների համար: Աշխատանքը վարձատրվելու է նվազագույնը 300.000 ՀՀ դրամ:

Պետական վերահսկողական ծառայությունը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի իրականացման գործառույթները՝ կլինեն զինվորների հաշմանդամության հետ կապված, թե այլ խնդիրների, դրված է Աշոտ Վանյանի վրա: Նա դեռեւս Ռազմական ոստիկանության պետի տեղակալ եղած ժամանակվանից զբաղվում է կենտրոնում բուժում ստացող զինվորներին հուզող խնդիրներով:

Ուժային կառույցների սպաներից է, որը մեծ ներդրում է ունեցել վերականգնողական կենտրոնում: Այսինքն՝ ոչ թե թալանել է, բանակի ու երկրի պաշտպանությանն ուղղված գումարները յուրացրել է, ինչպես ոլորտի շատ ու շատ պաշտոնյաներ, ծառայողներ, այլ՝ մի բան էլ ներդրում է արել:

Այսօր, երբ նորից կառուցում ենք մեր պետական համակարգը՝ ուժային կառույցները, հենց Աշոտ Վանյանի նման պետական մտածողությամբ ծառայողներ են անհրաժեշտ մեր երկրում: Որպեսզի իրենց վարք ու բարքով այդպիսի ծառայողները նոր մշակույթ բերեն մեր ուժային կառույցներում, ինչը կնպաստի, որպեսզի մեր քաղաքացիներն էլ փոխեն իրենց վերաբերմունքը այդ կառույցների նկատմամբ:




Լրահոս