Վանաձորում կատարված գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել 55-ամյա մի կին և հայտնել, որ իր տան հարևանությամբ գտնվող Աղյուսագործների փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ փետրվարի 11-ի ժամը 19.00-ից փետրվարի 12-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տան 2-րդ հարկի պատշգամբի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են էլեկտրական մսաղաց, էլեկտրական թեյնիկ, ծածկոց և այլ կենցաղային ապրանքներ:

Գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարութ Ա.-ին և 1992 թ. ծնված Ֆրունզե Ա.-ին: Հարութ Ա.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել են իրենք, գողոնի մի մասը թաքցրել են իրենց տանը, մի մասն էլ վաճառել են գունավոր մետաղի ընդունման կետում:

Հարութ Ա.-ն և Ֆրունզե Ա.-ն ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս