Փորձում էի ամեն ինչ արագ անել. ինչու էր հուզվել Ռադիկ Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը մասնակցում էր նաեւ վարչապետ Փաշինյանը: Մրցանակների հանձնման այդ արարողության ժամանակ զավեշտալի միջադեպ գրանցվեց: Մրցանակները հանձնելուց հետո Ռադիկ Մարտիրոսյանը առանց մրցանակակիրներին ձայն տալու բոլորին շնորհակալություն հայտնեց եւ ասաց, թե միջոցառումն ավարտված է: Արդեն իսկապես միջոցառման ավարտին նա հայտարարեց, թե իր նախորդ ասածն ուժի մեջ է:

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու էր հուզված: Վերջինս մանրամասնեց, թե այս միջոցառման օրը վաղուց էր ամրագրված, սակայն քանի որ նաեւ ԱԺ նիստեր են, իրեն խնդրել են ամեն ինչ սեղմ անել եւ կրճատել: «Իմ ելույթից կրճատեցի, վարչապետից կրճատեցի եւ փորձում էի ամեն ինչ արագ անել»,- նշեց նա:




Լրահոս