Տիգրան Մուկուչյանը կգա ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը երեկ ավարտվեց կառավարության ծրագրի ընդունմամբ, սակայն մենք տեղեկացանք, որ վաղը տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նիստ, որի ժամանակ տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, այս զեկույցը պատրաստ էր դեռեւս տարեվերջին, սակայն այդպես էլ չէր ընդգրկվել նիստերի օրակարգ։ Վաղը` հանձնաժողովում հաստատվելուց հետո, այն կընդգրկվի մարտի 5-ին մեկնարկող հերթական նստաշրջանում, իսկ հարցն էլ վաղը կներկայացնի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին նախկինում մշտապես մեղադրել են ընտրությունները կեղծելու համար:




Լրահոս