Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն:

Խոսքը հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին է: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ի՞նչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց:




Լրահոս