Հարց քաղաքացիներից` ամուսնության պետական գրանցման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` քաղաքացիների միջեւ ինչ կարգով է իրականացվում ամուuնության պետական գրանցումը:

Հայկուհի Հակոբյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել միայն հետեւյալ դեպքերում.
1) ամուսնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով:

Այս դեպքում ամուսնացող անձանց դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:

2) ամուսնացող անձինք կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում:
Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության հայտարարությանը կցում է նաեւ կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի՝ համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:

3) Ամուսնացող անձանց ցանկությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գումարը վճարելու դեպքում:

Այս դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար:

Եթե դիմումը ներկայացվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ՔԿԱԳ ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի՝ 10.000 ՀՀ դրամ գումարի եւ ՀՀ ԱՆ արտաբյուջետային հաշվին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարի՝ 50.000 ՀՀ դրամի վճարված լինելը հավաստող անդորրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս