Լուրջ փոփոխություններ Իսպանիայի Սուպերգավաթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հաջորդ մրցաշրջանից սկսած մեծ փոփոխությունների կենթարկվի, այս մասին հաստատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Սուպերգավաթին կմասնակցեն 4 ակումբ:

ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ Սուպերգավաթի անցկացումը կդառնա փոքրիկ մրցաշարի նման՝ երկու կիսաեզրափակիչ հանդիպումներով, իսկ եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Իսպանիայի սահմաններից դուրս:

Սուպերգավաթը կխաղարկեն Լա լիգայի առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած թիմերը եւ Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակիցները:




Լրահոս