Մաստարա գյուղի 4 բնակիչ թունավորվել են գազի արտահոսքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին` ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մաստարա գյուղի 4 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 24-ին` ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս