
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը (0:0) «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի համար դարձավ պատմական: Իսպանացին 100-րդ հանդիպումը անցկացրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում, որտեղ կարողացավ դարպասն անառիկ պահել:
Այս ցուցանիշով Դե Խեան դարձավ Պրեմիեր լիգայի պատմության 7-րդ դարպասապահը, ում հաջողվեց հատել 100 խաղի սահմանը՝ 1 թիմի կազմում: