Բողոքի ակցիա Վազաշենում. գյուղացիները պայքարում են, որպեսզի հանքը չշահագործվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 11-ին, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքում պետք է կայանային հասարակական լսումներ, որոնք վերաբերում են համայնքի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելուն: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը տեղյակ է այդ առթիվ համացանցում բարձրացված մեծ աղմուկին:

Նա ասել էր, որ հասարակական լսումներին մասնակցելու են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները: Համայնքի ղեկավարի խոսքերով` առայժմ խոսքը չի վերաբերում հանքավայր շահագործելուն, այլ երկրաբանական հետազոտություններ իրականացնելուն: Նա հայտնել էր, որ գյուղի տարածքում պոչամբար չի լինելու, երկրաբանական հետախուզում իրականացնող ընկերությունը մտադիր է հետագայում այդտեղ ոսկի, պղինձ եւ այլ մետաղներ արդյունահանել:

Բադիրյանը հայտնեց, որ Վազաշենի տարածքում նման 2 տեղ կա, սակայն հիմնականում երկրաբանական հետախուզումը կիրականացվի Կարմիր քար տեղամասում: Նա նշել էր, որ այնտեղ խորհրդային ժամանակներից կառուցված թունելներ կան, հանքավայրի շարունակությունը Ադրբեջանի տարածքում է. հավանական է, որ ադրբեջանցիները հանքավայրի մյուս ծայրից սկսեն դրա շահագործումը:

Այսօր Վազաշենում բողոքի ակցիա է, քանի որ այդ լսումները տեղի չեն ունեցել: Դրանց խոչընդոտել են բնակիչներն ու ակտիվիստները:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս