Իսպանիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել չպատժել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին «Ատլետիկոյի» դեմ խաղում ցուցադրած վիրավորական ժեստի համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հանձնաժողովը բողոք էր ներկայացրել Իսպանիայի ֆեդերացիան՝ ուելսցի ֆուտբոլիստի պահվածքը որակելով սադրիչ եւ վիրավորական նշան՝ ուղղված «Ատլետիկոյի» երկրպագուներին: Եթե ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշեր պատժել Բեյլին, ապա «Ռեալի» աստղին մինչև 12 խաղյա որակազրկում էր սպառնում: