
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով, որը Ռուսաստանում նշվում է փետրվարի 23-ին: Այս միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական երեք խմբակցություններից եւ արտախորհրդարանական ուժերից:
Ներկաների ուշադրությունից չի վրիպել, որ միջոցառմանը ներկա չեն եղել ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում բացարձակ իշխանություն ունեցող ՀՀԿ ներկայացուցիչները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում