Ծիծաղելի բան եք ասում, քաղաքացու օր չի լինում։ Լրագրողների հետ զրույցում այդպես արձագանքեց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հայտարարելու նախաձեռնությանը։
«Այդպես որ լինի, կարելի է երբեմն նաև գյուղացու օր հայտարարել, և այդպես հերթականությամբ գնալ։ Ոչ բոլոր տոներն են ժողովուրդը ընդունում, նրանք իրենք կարողանում են այդ տոներն ընդունեկլ։ Եվ ժողովուրդը դեռևս հակված չէ որևէ տոն ընդունել։ Ինչպես բոլորը, այնպես էլ այդ օրը, կողքով կանցնի կգնա», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: