ՀԱՐՑ․ Ես ուզում եմ հստակ տեղեկանալ` եթե կազմակերպությունը առեւտրի իրականացման վայրերում` (ոսկու շուկաներ) վաճառասեղանների մոտ, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք է կատարում, ապա վաճառքի իրականացման համար ո՞ր դեպքում պետք է արտոնագրային վճար վճարել:
Սերինե Հայրապետյան (47 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ, համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ արտոնագրային վճար վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են եկամտահարկի (շահութահարկի) եւ ԱԱՀ-ի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: