ՀԱՐՑ․ Հայաստանի տարածքում աշխատավարձը արտարժույթով վճարելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է կրում վճարողը:
Եփրեմ Մարտիրոսյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասի համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես` աշխատավարձի վճարում Հայաստանի Հանրապետության դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամը):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Միաժամանակ հայտնում ենք, որ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափը, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: