Մինչ գյուղատնտեսության նախարարությունը հերքում է «հակամրցակցային» իրավիճակը, ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյուղատնտեսության նախարարությունը շտապեց պարզաբանել, որ նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը մկնասպան թունանյութերի ձեռքբերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ չի ստեղծել եւ չի հովանավորում «Հրաշք այգի» ընկերությանը: Ըստ ԳՆ-ի` մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գեւորգյանի` նախարարի պաշտոնում նշանակումը:

Այնուամենայնիվ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Գյուղատնտեսության նախարարության կողմից պետական գնումների ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Ի դեպ, նշենք, որ վարույթի ընթացքում հանգամանորեն կուսումնասիրվեն բարձրացված բոլոր խնդիրները, որից հետո ՏՄՊՊՀ-ը կհրապարակի իր որոշումը:

Սպասենք:

Տեղեկացնենք, որ ԳՆ-ն մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի»-ի հետ, սակայն ընկերությունը նոյեմբերի 30-ին դիմել է դատարան` ընդդեմ ԳՆ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում: Այսինքն` պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել, եւ պետության կողմից այդ նպատակով որեւէ վճարում չի իրականացվել: Եւ այս տարի ԳՆ-ն նոր մրցույթ է հայտարարել:




Լրահոս