ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի օգնական Հարութ Մանուչարյանը որոշ ժամանակ առանց հրամանագրի աշխատելուց հետո արդեն նշանակվել է այդ պաշտոնում: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Հարութ Մանուչարյանը «Արցախ» կոնցերնի սեփականատեր Դերենիկ Մանուչարյանի որդին է: Այդ ընկերությունը բանակին սպիտակեղեն ու «սապոգ» է մատակարարում: Դատախազությունում նշում են, որ Հարութը օգնական է նշանակվել, որպեսզի «տանիք» դառնա ընտանեկան բիզնեսին: Չնայած մյուս կողմից էլ Դերենիկ Մանուչարյանը Արցախում կառուցված առաջին գործարաններից մեկի սեփականատերն է, որի համար պետք էր արժանին մատուցել նրան` որպես ռիսկային հայրենասերի: Մեր տեղեկություններով Հարութ Մանուչարյանն է նորանշանակ զինդատախազի սենյակը նորաոճ կահավորել` շենքի կարեւոր հատվածներում «իր հաշվին» տեսախցիկներ տեղադրելով:




Լրահոս