ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում` կենտրոնում

Երեւանի բակերից մեկում` հատուկ հենց այս մեքենայի շուրջ, հավաքվել են կատուներն ու վայելում են ձմռան հազիվ տաքացնող արեւը:

 

 

ՀԱՐՑ. Տանն ապրում ենք երեք հոգով` ես, կինս եւ որդիս: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, տղաս ծառայության ընթացքում վիրավորվել է, ապա վիրահատվել: Հիմա առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել: Կինս էլ չի աշխատում, մեզ է խնամում: Մեր տունը սարսափելի վիճակում է. տանիքից կաթում է, ապրելու պայմաններ չկան: Ուզում եմ որոշակի օգնություն, աջակցություն ստանալ պետության կողմից: Խնդրում եմ որեւէ կերպ օգնել: Հնարավո՞ր է ստանալ օգնություն:

Ռազմիկ Կատվալյան, ք. Գավառ

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք տրվող սահմանային միավորից: Կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու» կարգի համաձայն` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր բնակության վայրը սպասարկող աջակցության տարածքային գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր եւ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառում չունեցող ընտանիքները չեն կարող օգտվել այդ համակարգով տրամադրվող որեւէ օգնությունից (սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն եւ այլն):
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Նման օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն մանրամասն պարզաբանումներ եւ խորհրդատվություններ ստանալու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեպքերը բազմաթիվ են, երբ տարածքային գործակալություններում «ցրում են» շարքային քաղաքացիներին, որոնք իսկապես հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձն ինչ ժամկետներում կարող է դիմել լիցենզիայի վերաձեւակերպման համար:

Գեւորգ Մովսիսյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մովսիսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով:




Լրահոս