Թեժ խոսակցություն Կլոպի հետ. Սալահը խնդրել է իրեն վաճառքի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահն ակումբի ղեկավարությանը խնդրել է իր տրանսֆերը հանել վաճառքի:

Աղբյուրի տվյալներով, եգիպտացու այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել Յուրգեն Կլոպի հետ ունեցած շատ թեժ խոսակցությունը: Նշվում է, որ «Լիվերպուլի» ղեկավարները խնդրել են ֆուտբոլիստին մեծ աղմուկ չբարձրացնել մինչև մրցաշրջանի ավարտը, և նրանք ամռանը չեն խանգարի Սալահին լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Իրերի այսպիսի դասավորվածությանը դեպքում Եվրոպայի ամենահզոր գրանդ ակումբները, այդ թվում՝ «Ռեալը», լրջորեն կպայքարեն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկին ձեռք բերելու համար:




Լրահոս