ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի կենտրոնում Աղստեւի ափին գտնվող հասարակական զուգարանն այնպիսի վատթար վիճակում է, որ հնարավոր չէ դրան մոտենալ: Դեպք է եղել, երբ Իջեւանի կենտրոնում արտասահմանցի տուրիստները, զուգարանի կարիք ունենալով, ստիպված գնացել են մոտ 500 մ հեռավորությամբ գտնվող Տավուշի մարզպետարան: Նոյեմբերյան քաղաքում եւս գործող հասարակական զուգարան չկա: 2008թ. աշնանը՝ նախընտրական արշավի ժամանակ, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացավ գործարկել հասարակական զուգարան: Սակայն այս խոստումը դեռ իրականություն չի դարձել:




Լրահոս