Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Apps Club» ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ: Հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի:

· 3 օր՝ փորձնական օգտագործման համար

· բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)

· «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում

· վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)

Ինչպե՞ս բաժանորդագրվել

· http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

· «Apps Club» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

· 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30»

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:

«Apps Club» ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն:

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

· Անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)

· Անհրաժեշտ է «Apps Club» հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծանոթություն

· Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

· Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:

Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:




Լրահոս