ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացահայտել է, թե ովքեր են ֆինանսավորել թավշյա հեղափոխությունը: Փաշինյանը ռուս լրագրողի ակնարկին, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է, մանրամասնել է.
«Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար: Որտեղի՞ց էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, եւ բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, եւ հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել եւ ինչի համար»:
ՀՀ վարչապետն այս հայտարարությամբ, ըստ էության, վերջ դրեց վերջին մեկ տարվա ընթացքում հետեւողականորեն իրականացվող մանիպուլյացիաներին: Թավշյա հեղափոխության օրերին, նաեւ դրանից հետո նախկին իշխանությունները ջանքեր չէին խնայում հատկապես ռուսներին ապացուցելու, թե, իբր, Հայաստանում տեղի ունեցողը գունավոր հեղափոխություն է, նոր «մայդան», թե, իբր, այս ամենի թիկունքում կանգնած է Արեւմուտքը՝ «սորոսի փողերով», թե, իբր, այդ ամենն ուղղված է ՌԴ-ի դեմ:
Նման պնդումների համար էլ «ունեին» որոշակի «հիմքեր». ի տարբերություն նախորդ ընդդիմադիր առաջնորդների` այս անգամ Փաշինյանն իր պայքարը չտարավ ավանդական մեթոդներով, այլ միանգամայն ուրիշ մարտավարություն ընտրեց, օգտվեց նորագույն տեխնոլոգիաներից, սոցիալական ցանցերից, նաեւ պայքարը դուրս հանեց Ազատության հրապարակից` տարածելով Երեւանով, Հայաստանով մեկ: Պատահական չէ, որնույն հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր:
Հենց սա էլ նախկին իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես «Արեւմուտքի միջամտության» ապացույց,բայց՝ ապարդյուն:
Հենց սկզբից հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պայքարը որեւէ այստեղ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի: Ավելին՝ իր վարչապետության մեկ տարին ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն կտրուկ շրջադարձեր տեղիչունեցան, այլեւՌԴ-ի հետբարեկամությունն ավելի է խորացել: ՀՀ-ն խորացրել է հարաբերությունները նաեւ Արեւմուտքի հետ:
Այս ամենի հետմեկտեղ հարցազրույցում պնդելով, որթաշվյա հեղափոխությանը ֆինանսապես աջակցել են բոլոր երկրներից, մեծ մասն ուղարկվել է Ռուսաստանից`Փաշինյանը փակում է թեման`վերջ դնելով շահարկումներին, «սորոսյան փողերի» մասին առասպելներին: