Armenian text to speach

Լեգիտիմության արդյունքները. միջազգային հանրությունը ՀՀ-ին չնեղացնելու համար գերադասել է չընդառաջել Ադրբեջանի պահանջներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարթակներում քննարկման առարկա դարձնելու արցախյան հիմնահարցը եւ ցանկացած միջազգային կառույցում քննարկվող փաստաթղթերում մտցնել իրեն ձեռնտու ձեւակերպումներ հակամարտության վերաբերյալ: Ձեռնտու ձեւակերպումն էլ, ինքներդ եք հասկանում, տարածքային ամբողջականության պահպանման թեզի շրջանակներում է, իսկ եթե կարողանում են, նաեւ փորձում են ավելացնել «գրավյալ տարածքները վերադարձնելու» միտքը:

Նման փորձեր Ադրբեջանն արել է վերջին օրերին Բրյուսելում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքի շրջանակներում: Բայց քանի որ այս անգամ նրանց չի հաջողվել ցանկալի արդյունք գրանցել, վերջում տապալել են ողջ միջոցառումը: Բանն այն է, որ գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․

Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որեւէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: ՈՒ հիմա, փաստորեն, Արեւելյան գործընկերության ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Նախորդ տարիներին, ինքներդ եք հասկանում, միջազգային հանրությունն առանձնապես հաշվի չինստելմյուսկողմի՝ Հայաստանի հետ եւ համաձայնել է ընդառաջել Ադրբեջանի քմահաճույքներին: Սա` միանգամայն հասկանալի պատճառներով. ՀՀ նախկին իշխանությունները չունեին լեգիտիմություն, ընդհակառակը՝ ունեին ընտրակեղծիքով իշխանության գլխին հայտնված, կոռումպացված վարչակարգի համարում.միջազգային կառույցներին հեշտ էր նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելը, ցանկալի զիջումներ կորզելը:

Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, իրավիճակ է փոխվել, եւ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայանում է միանգամայն լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության տեսքով, եւ ՀՀ վարկանիշն իրոք չափազանց բարձր է: ՈՒ Հայաստանի ֆոնին հիմա ավելի է ընդգծվում Ադրբեջանի իշխանությունների կոռումպացված, ոչ ժողովրդավարական բնույթը:

Այնպես որ, այս առումով պատահական չէր, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին չնեղացնելու համար գերադասել է չընդառաջել Ադրբեջանի պահանջներին, թեկուզ եւ նախատեսված սցենարից շեղվելու գնով:




Լրահոս