Հարց քաղաքացիներից` բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ վաճառելը համարվո՞ւմ է ապրանքի մատակարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձը վաճառում է բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ, ապա դա համարվո՞ւմ է արդյոք ապրանքի մատակարարում:

Սամվել Միլիտոնյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միլիտոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով` բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ` կառուցապատող), անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում` բացառությամբ բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պարբերության անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն նոր հարկային հաշիվները դուրս են գրում նախկինում դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս