Ինչու է դեմ Վազգեն Մանուկյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն` անհասկանալի է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դժգոհության լուրջ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ վարչապետ ՆիկոլՓաշինյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակեց Վազգեն Մանուկյանին: Շատերը քննադատեցին Նիկոլ Փաշինյանին, երբ դրանից հետո մարտի 1-ին հանդիպելով Վազգեն Մանուկյանի հետ` նրան «ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար» էր կոչել:
ՈւվերջինօրերինՎազգեն Մանուկյանն իր գործողություններով հետեւողականորեն ապացուցում է`մարդիկ իրավացի էին, երբ վարչապետին քննադատում էին Մանուկյանի հանդեպ այդքան բարեհաճ գտնվելու համար:

Երեկ նա շտապեց հանրային խորհրդի արտահերթ նիստում քննադատել Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունները` դատաիրավական ոլորտում վիրահատական միջամտությունների մասին: Մանուկյանը նաեւ մտահոգություն հայտնեց Փաշինյանի` Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձնելու եւտեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։Ուոր ամենակարեւորն է. նա «վտանգավոր եւ վնասակար» է գնահատել նաեւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺքննիչ հանձնաժողով ստեղծելու՝ իշխանությունների մտադրությունը։

Այլ կերպ ասած` Վազգեն Մանուկյանը դեմ է այսօր դատավորներին ոչ միայն վեթթինգի ենթարկելուն ու անցումային արդարադատության ներդրմանը, այլեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն: Մի հանգամանք, որը լուրջ տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ մեզանում կա վարչապետի հայտարարած քայլերի իրականացման հասարակական պահանջ:

Բայց նկատենք՝ երբ ՀՀԿ-ականներն են դեմ արտահայտվում այս ամենին, միանգամայն հասկանալի է. ի վերջո, այդ ժամանակ երկրի նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն էր, ասել է թե` հենց նա է կատարվածի պատասխանատուն, եւ բացահայտումների դեպքումանկանխատեսելի զարգացումների կարող ենք ականատես լինել: Պատահական չէ, որ Փաշինյանը մի առիթով ասել էր, թե քառօրյա պատերազմի մասին հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր է կարդացել, եւ «այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:

Այսինքն` այդ հանձնաժողովի ձեւավորումը կարող է ՀՀԿ առաջնորդի համար տխուր հետեւանքներ ունենալ` ընդհուպ մինչեւ ամբաստանյալի աթոռին հայտնվելը:

Իսկ երբ այս ամենին դեմ է արտահայտվում Վազգեն Մանուկյանը, այն էլ՝ առանց փաստարկներ բերելու, միանգամայն այլ մեկնաբանությունների ու եզրակացությունների տեղիք է տալիս:




Լրահոս