Ինչ կլիներ, եթե հանկարծ ՀԱԿՊ-ում ժամանակից շուտ Բելառուսին հաջողվեր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման այսպիսով կարելի է փակված համարել:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համարներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում կընդունվի համապատասխան որոշումը: Բայց Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները պետք է ստանձնի 2020-ի հունվարի 1-ից. ԱԳ նախարարների խորհրդի նիստումայդ մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը:

Տեղի ունեցածը, թերեւս, շատ կարեւոր է մեկ պարզ պատճառով.ինչպես հայտնի է,ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելուց հետոՀայաստանը նրան ետ կանչեց:

Դրանից հետո Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, թեեւմինչեւ 2020թ. այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը ՀՀ-ինն է:

Խաչատուրովին ետ կանչելուց հետո ՀՀ իշխանությունները նոր թեկնածու չկարողացան նշանակել. ՀԱՊԿ կանոնադրության մեջ գլխավոր քարտուղարին ժամկետից շուտ ետ կանչելու դեպքում խնդիրը լուծելու մեխանիզմները չկային ամրագրված, եւ Բելառուսն ու Ղազախստանն էլ,օգտվելով այդ սողանցքներից, պնդեցին, որ ՀՀ-ն իրավունք չունինոր թեկնածու առաջադրել: Բայց Հայաստանին էլ հաջողվեց այդ պաշտոնը թեկուզ թափուր, բայց իրենը պահել մինչ ժամկետի ավարտը` չհամաձայնելով ուրիշ երկրի ներկայացուցչի նշանակմանը:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ խնդրում ինչ-որտեղ հաղթող դուրս եկավ, եթե հաշվի առնենք ՀՀ իշխանությունների նկատմամբ այդ ընթացքում գործադրված անուղղակի ճնշումները: ՀՀ իշխանությունները ճնշումներին տեղի չտվեցին ու իրենց դիրքերը չզիջեցին:

Միաժամանակ, այստեղ կարեւոր էր ՌԴ-ի դիրքորոշումը. Ռուսաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ-ում հիմնական թելադրող երկիրը, այս հարցում բացարձակ չեզոքություն պահպանեց: Հակառակ ոմանց չարագուշակ կանխատեսումներին, թե այնուամենանիվ, կփորձիիր ազդեցությունն օգտագործել՝ ՀՀ-ին ստիպելով նահանջել, ՌԴ-ն որեւէ քայլ չարեց:

Համաձայնեք, հակառակ դեպքում, եթե հանկարծ ՀԱԿՊ-ում ժամանակից շուտ Բելառուսին հաջողվեր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակել, ոմանց համար իսկապես շահարկումների լայն դաշտ կբացվեր: Նման շահարկումներ փորձում էին անել, անգամ երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել:




Լրահոս