Խորը ճգնաժամ դատական համակարգում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան դատական համակարգում այսօր լուրջ ճգնաժամ է: Խնդիրը միայն այն չէ, որ ՀՀ դատաիրավական համակարգը շուտափույթ վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն ունի, եւ այդ փաստն ընդունում են բոլորը (իսկ եթե հնչում են տարակարծություններ, ապա բացառապես մեթոդների ընտրության հարցում): Խնդիրը շատ ավելի խորն է, եւ դա երեւաց վերջինօրերի բուռն իրադարձություններով: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտարարություն տարածեց` ՀՀ սահմանադրական դատարանին մեղադրելով «գործառութային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ»:

Վճռաբեկի պնդմամբ` այդ սկզբունքը խախտվել է Վաչիկ Ղազարյանի ուՌոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա վերջերս ՍԴ կայացրած որոշումներում:

«ՍԴ որոշումներումտեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում …օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների, ըստ էության, վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջեւօրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը»: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը ԲԴԽ-ից՝ որպես դատարանների եւ դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք:

ՍԴ հասցեին տարիներ շարունակ տարաբնույթ քննադատություններ հնչել են, սակայն առաջին դեպքն է, երբ ՍԴ-ին նման մեղադրանքներ հնչեցնում է դատական ատյաններից մեկը՝ Վճռաբեկ դատարանը: Սա ինքնին ուշագրավ է, եւ ի ցույց է դնում դատական համակարգի խորքային պրոբլեմները: Իսկ ամենագլխավոր խնդիրը դատական համակարգի դեռեւս նախկին կոռուպցիոն իշխանությունների ազդեցության տակ գտնվելն է ու նախկին բարքերից ոչ մի կերպ չհրաժարվելու համառ մղումը: Եւ սա լավ երեւաց նույն «Մարտի 1»-ի գործիշուրջ այս օրերին իրար հաջորդած զարմանալի իրադարձություններով:

Միաժամանակ մեկ հետաքրքիր փաստ էլ. հատկապես վերջինօրերի իրադարձությունների համատեքստում Վճռաբեկի երեկվա հայտարարությունը հազիվ թե կարելի է համարել միջգերատեսչական բախում: Խնդիրն ավելի խորն է. տպավորություն է, որ այսպես ՍԴ եւ ԲԴԽ նախագահների պաշտոնանկության համար հիմքեր են ստեղծվում, եւ դատաիրավական համակարգում հեղափոխական դերը ստանձնել է Վճռաբեկը: Պատահական չէ, որկրկին օրակարգում է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման լեգիտիմության թեման:

Այսինքն՝ առնվազն այս պաշտոնյաների պաշտոնանկության համար որոշակի հիմքեր մատնանշվում են: Դե իսկ մի շարք դատավորներ իրենց պահվածքով իրենց պաշտոնանկության համար են հիմքեր ստեղծում:




Լրահոս