Ինչ հեռանկար է սպասվում Տավուշում՝ համայնքների խոշորացման մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեց Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացման հեռանկարի մասին: Իջեւանի տարածաշրջանը Տավուշում միակն է, ուր համայնքների խոշորացում չի կատարվել:

Տավուշի մարզպետն ասաց, որ մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ մայիսի 14-ին կայացած հանդիպումը նպատակ ուներ իմանալ այդ հարցի վերաբերյալ համայնքների ղեկավարների կարծիքը: Ըստ մարզպետի` իրենք համայնքների խոշորացում տերմինը չեն կիրառում, այլ միավորում բառը. նպատակը համայնքների կարողություների ուժեղացումն է, որպեսզի համայնքները կարողանան իրենց առջեւ դրված խնդիրները լուծել: Նա ասաց, որ նախկինում համայնքների խոշորացումը բազում սխալներով է կատարվել, այդ գործընթացն առանց այդ համայնքների բնակիչների համաձայնության չի լինելու: Նա կոնկերտ տեղեկություններ չհայտնեց Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացման կամ միավորման վերաբերյալ, չասաց, թե դրա արդյունքում խոշոր քանի համայնք եւ երբ են ստեղծվելու:

Տավուշի մարզպետարանի աղյբյուրները հայտնում են, որ այդ հարցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ մարզպետ Հայկ Չոբանյանը տարբեր տեսակետներ ունեն, Չոբանյանը ցանկանում է, որ այդ միավորման արդյունքում 2 խոշոր համայնք լինի` Իջեւան եւ Ազատամուտ, իսկ Վ․ Տերտերյանը կամենում է, որ ստեղծվի խոշոր 4 համայնք` Իջեւան, Ազատամուտ, Աչաջուր եւ Սեւքար:




Լրահոս