Ցուցմունքներից հասկացե՛ք, թե այնտեղ ինչեր եմ ասել. Ֆելիքս Թոխյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին «Մարտի 1»-ի քրեական գործը Սահմանադրական կարգը տապալելու մասով ուղարկվեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Արդյունքում մտավախություն կա, որ ՍԴ-ում գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործովհօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Նա կհայտարարի, որ նախկին նախագահն անձեռմխելի է, եւ գործը կկարճի:

Երեկ իրավիճակին անդրադարձավ ՍԴ-ն` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը`«Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին` օրվա երկրորդ կեսին: Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր որ, որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը եւ ցուցմունքը:

Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը:

-Պարո՛ն Թոխյան, Դուք անձամբ հարցաքննվել եք «Մարտի 1»-ի գործով, եւ, դեռ ավելին, Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը: Նախ` դատարանի վրա ճնշում կա, որ ամեն ինչ անեն, գործը կարճեն:

-Ես գնահատականներ չեմ կարող տալ, որովհետեւ Սահմանադրական դատարանի Սահմանադրությամբ գրված է, որ պետք է լինեմ քաղաքական հարցում զուսպ եւ չեզոք:

-Ձեզ ճնշե՞լ են կամ կարո՞ղ են ճնշել:

-Նորից եմ կրկնում` գնահատական չեմ կարող տալ, քանի որ գործը մեզ մոտ է, եւ մենք քննում ենք:

-Հիմա հարց է բարձրացվում, որ Դուք վերոնշյալ քրեական գործով հարցաքննվել եք, եղել եք այդ ժամանակ ՍԴ անդամ: Արդյոք օբյեկտիվ որոշում կարո՞ղ եք կայացնել:

-Ես միշտ օբյեկտիվ եմ եղել, ազնիվ եմ եղել, այդ ցուցմունքներից էլ հասկացե՛ք, թե այնտեղ ինչեր եմ ասել: Առանց անկախ դատական իշխանության երկիրը չի գոյատեւի. այս սա պետք է հասկանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս